Իսպանիայի հարավում՝ Ալմերիա շրջանում, մոլեգնող անտառային խոշոր հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ։ Անոմալ շոգի պատճառով բռնկված հրդեհի զոհերից մի քանիսին հայտնաբերել են ամբողջությամբ այրված ավտոմեքենաների մեջ։
Բազմաթիվ տուժածներ լուրջ այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, իսկ վիրավորների ընդհանուր թիվը դեռ ճշտվում է։








































