Friday, 26 04 2024
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև

Բրազիլիայից ուղեղ բերեք, ու-ղեղ

Ախուրյանի շաքարի գործարանը դեկտեմբերի 1-ից դադարեցրել է իր գործունեությունը:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանն իր առաջին արտադրանքը տվել է հենց բացման օրը` հունիսի վերջին շաբաթում: Եվ ինչպես միշտ, գործարաններ բացելիս Սերժ Սարգսյանը վազում է կարմիր ժապավենները կտրելու, բայց թե հատագայում ի՞նչ կլինի այդ գործարանի հետ, ինչպե՞ս այն կաշխատի` նրան ամենևին էլ չի հետաքրքրում: Ի սկզբանե իշխանությունները նոր գործարանի բացումը ներկայացնում էին այնպես, թե գործարանի գործարկումով հայաստանցիները ոչ միայն հնարավորություն կունենան մատչելի գնով տեղական շաքարավազ գնելու, այլև շրջակա համայնքների գյուղացիների համար զբաղվածության խնդիր կլուծվի: Ասվում էր, թե գյուղացիները գործարանի հետ համապատասխան պայմանագիր էին կնքելու, որպեսզի ճակնդեղ մատակարարեն: Սակայն փաստ է, որ այսօր գործարանը չի աշխատում հենց հումքի բացակայության պատճառով, իսկ գյուղացիներն էլ ճակնդեղ չեն ցանում, որովհետև գործարանը նորմալ պայմաններ չի ներկայացրել. գյուղացիներին առաջարկվել է 1 կգ ճակնդեղը հանձնել 25 դրամով, ինչը նրանց ձեռնտու չէ: Նրանք նշում են, որ եթե 1 կգ ճակնդեղի դիմաց գործարանը 40-50 դրամ վճարեր, համագործակցությունը հնարավոր կլիներ, իսկ 25 դրամի պայմաններում անգամ ցանքը կատարելու ծախսերը չեն ծածկվում:
Շաքարի գործարանի գործադիր տնօրեն Էդուարդ Սարգսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ այս տարի իրենք գնել են Հայաստանում աճեցված ողջ ճակնդեղը: Նա տեղեկացրեց, որ 15 տոկոս շաքարայնություն ունեցող ճակնդեղը գնել են 25 դրամով, իսկ մինչև 18 տոկոս շաքարայնությամբ ճակնդեղն ավելի բարձր գնով: Սարգսյանի խոսքերով, շաքարի արտադրության համար անհրաժեշտ ողջ հումքը Հայաստանում արտադրել հնարավոր չէ. «Դա կապված է մեծ քանակությամբ ճակնդեղի հետ, գործարանը ճակնդեղով աշխատում է 100 օր, որից հետո այն հնարավոր չէ պահել` փչանում է: Իսկ 100 օրում գործարանը հնարավորություն ունի 350 հազար տոննա ճակնդեղ վերամշակելու, որից էլ ստացվում է մոտ 40 հազար տոննա շաքար, ինչն էլ կազմում է Հայաստանի սպառման 40 տոկոսը: Մնացած չհերիքող մասը պետք է լրացնել դրսից ներկրվող կիսաֆաբրիկատով»:
Հետաքրքիր է, թե ինչու գործարանը կառուցողները չեն մտածել, որ կարելի է սեփական ճակնդեղը նաև կիսաֆաբրիկատի վերածել և հետո չընկնել բրազիլացիների հետևից, չէ՞ որ վերջիններս էլ ճակնդեղի կիսաֆաբրիկատ ստանում են նույն ճակնդեղից և հեծանիվ չէ, որ հայտնագործում են: Ինչևէ, գործարանի գործադիր տնօրենի հավաստմամբ, շաքարի գործարանը չի փակվել, պարզապես հումքն է վերջացել, և իրենք սպասում են նոր հումքի, որը բերվում է Բրազիլիայից: Հումքն էլ, Սարգսյանի խոսքերով, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում արդեն կհասնի Հայաստան: Նրա խոսքերով, ներկա պահին գործարանի աշխատակիցների մեծ մասը շարունակում է աշխատել. գործարանում իրականացվում են մաքրման աշխատանքներ և պատրաստվում են նոր արտադրության:
Նկատենք, որ Ախուրյան համայնքում գտնվող շաքարի գործարանի տարեկան հզորությունը կազմում է 220 հազար տոննա շաքար, այնինչ հայկական շուկայի ներքին պահանջարկը 90 հազար տոննա է: Ավելին, հայկական շաքարն արտահանվում է միայն Վրաստան, և այս տարվա ընթացքում այդ երկիր արտահանվել է մոտ 1500 տոննա շաքար: Սարգսյանը նաև վստահեցրեց, որ ներկայումս իրենք ունեն պահեստավորված այնքան շաքար, որ շաքարի դեֆիցիտը բացառվում է և կհերիքի դեռևս 4-5 ամիս: Նա նաև ընդգծեց, որ Հայաստանում այսօր վաճառվում է միայն տեղական շաքարը: Այդ պարագայում հարց է ծագում` ինչո՞ւ է տարադրամի չնչին տատանումներից հայաստանյան բոլոր խանութներում մյուս ապրանքների հետ բարձրանում նաև տեղական շաքարի գինը: Եթե մյուս ապրանքների դեպքում իշխանությունները մեկնաբանում են, թե համաշխարհային շուկան է մեղավոր, ապա այս պարագայում կարելի է վստահորեն ասել, որ Սամվել Ալեքսանյանի ախորժակն է մեղավոր: Այժմ էլ Ալեքսանյանը, շաքարի ավելցուկ ունենալով, այլևս չի ցանկանում աշխատավարձ տալ աշխատակիցներին. չէ՞ որ նրա համար միևնույն է, թե աշխատավարձի հույսով ընտանիք պահող մարդը ինչպես է ամիսներով առանց աշխատավարձի ապրելու:
Հ.Գ. Շաքարի գործարանի աշխատակիցներին տնօրինությունը ասել է, որ աշխատանքի գան գարնանը: Գործարանի գործադիր տնօրեն Էդուարդ Սարգսյանը լսելով այդ մասին` ասաց. «Հնարավոր չէ, որ մեր աշխատողը նման բան ասեր: Հենց հումքը եկավ, կսկսենք աշխատել, բա էլ ինչի՞ համար ենք հիմա հումք բերում, որ պիտի գարնանը աշխատենք»:
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում