Friday, 17 07 2026
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը

Վրաստանը դարձավ Եվրամիության անդամության թեկնածու երկրիների խորհրդարանական համաժողովի հիմնադիր անդամ․ այնտեղ է նաև Ուկրաինան

Հուլիսի 11-ին Թբիլիսիում տեղի կունենա Ուկրաինայում զոհված վրացի կամավորականների հիշատակին նվիրված երթ։ Այդ մասին հայտնել է apsny.ge առցանց լրատվամիջոցը։ «Արդեն ավելի քան երկու հարյուր տարի վրացի ժողովուրդը պայքարում է ռուսական իմպերիալիզմի և օկուպացիայի դեմ»,- ասված է միջոցառման կազմակերպիչների կողմից մամուլին տրամադրած հայտարարության տեքստում։

Նրանք համարում են, որ «Ուկրաինան այսօր պայքարում է հանուն խաղաղության, ինչպես նաև պաշտպանում է իր անկախությունը և ինքնիշխանությունը, և այդ կռվին մասնակցում են նաև Վրաստանի քաղաքացիներ, որ Ուկրաինայում մարտնչում են հանուն Վրաստանի»։ Արդյոք Թբիլիսիի քաղաքային իշխանությունները արտոնե՞լ են երթը, թե՞ կազմակերպիչները կհանդիպեն խոչընդոտների, այդ մասին առայժմ տեղեկություն չկա։

Նույն օրը, երբ տարածվել է նշված հայտարարությունը, հայտնի է դարձել, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Պապուաշվիլին Բելգրադում մասնակցել է Եվրամիության անդամության թեկնածու երկրների խորհրդարանների ղեկավարների հիմնադիր խորհրդաժողովին։ Saqinform պաշտոնական գործակալությունը փոխանցել է Պապուաշվիլի ելույթի հիմնական դրույթները։

Վրաստանի խորհրդարանի ղեկավարի գնահատմամբ, «Եվրամիության տնտեսական և աշխարհաքաղաքական թուլացած դիրքերի ամրապնդման համար անհրաժեշտ է Բալկաններում և Սևծովյան տարածաշրջանում նրա ընդլայնումը», իսկ դրան հասնելու համար «Եվրամիությունը պետք է ընդլայնումը ընկալի իբրև պատմական հնարավորություն, այլ ոչ թե իր համար բեռ կամ էլ որպես բարեգործություն, ինչպես ոմանք են ներկայացնում»։

Վրաստանի խորհրդարանի նախագահի այս կոշտ դեմարշը, ինչ խոսք, հենված է իր երկրի կոմունիկացիոն և լոգիստիկ հնարավորությունների վրա, բայց մյուս կողմից արժե ընդգծել, որ պաշտոնական Թբիլիսին, չնայած Բրյուսելի հետ առկա սկզբունքային տարաձայնություններին, այնուամենայնիվ ԵՄ անդամության թեկնածու երկրների խորհրդարանական համաժողովի հիմնադիր անդամ է դարձել։

Ավելին, Բելգրադում կայացել է Վրաստանի և Սերբիայի խորհրդարանների ղեկավարների հանդիպում, որի ընթացքում Պապուաշվիլին Վրաստանի տարածքային ամբողջականությանը սատարելու համար սերբական կողմին «երախտագիտություն է հայտնել» և վստահեցրել, որ Վրաստանը «վճռականորեն պաշտպանում է Սերբիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»։ Նույն հարթակում Վրաստանի և Ուկրաինայի հիմնադիր ներկայությունը Եվրամիության համար արդեն իսկ քաղաքական ձեռքբերում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում