Պետական գույքի կառավարման կոմիտեն գործարկել է նոր պաշտոնական կայքը, որը մշակվել է ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով և նպատակ ունի ապահովել քաղաքացիների, տնտեսվարողների և այլ հետարքրքված անձանց համար առավել հարմար և մատչելի տեղեկատվական միջավայր։
Նոր կայքն առանձնանում է արդիական դիզայնով, բարելավված կառուցվածքով և պարզ նավիգացիայով, ինչը հնարավորություն է տալիս հեշտությամբ գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը։
Կայքում հասանելի են՝
Կոմիտեի գործունեության վերաբերյալ նորություններն ու հայտարարությունները,
իրավական ակտերը,
պետական գույքի կառավարման, օտարման, վարձակալության և այլ գործընթացներին վերաբերող տեղեկատվությունը,
վարձակալության և օտարման ենթակա գույքի վերաբերյալ աճուրդների հայտարարությունները,
հաշվետվություններն ու հրապարակումները,
ինչպես նաև այլ օգտակար տեղեկատվություն։
Կայքը ստեղծվել է Կոմիտեի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համատեղ ջանքերով։








































