«Հրապարակ»-ը գրում է, որ գործող նախարարներն աջուձախ բողոքում են, թե իրենք լիովին զրկված են աշխատելու, իրենց ղեկավարած ոլորտում ինչ-որ բան անելու հնարավորությունից:
«Բոլոր հարցերը վճռում են կա՛մ իրենց նշանակած կուսակցությունների ղեկավարները, կա՛մ վարչապետը: Իրենց գլխավորած նախարարություններում իրենք անգամ մի գլխավոր մասնագետ չեն կարող նշանակել՝ առանց կուսղեկավարի կամ վարչապետի: Թերևս դա է նաև պատճառը, որ նրանց մեծ մասին բացառապես հետաքրքրում է, թե ինչքան փող է հնարավոր աշխատել իրենց պաշտոնավարման ընթացքում: Մանավանդ` վստահ են, որ դա երկար չի տևելու»,- հավելում է «Հրապարակ»-ը:










































