«Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման ղեկավարների պատվիրակությունը հոկտմբերի 12-ի երեկոյան ժամանել է Կահիրե»,- հաղորդում է MIGnews.com-ը: Պատվիրակությունը գլխավորում է «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Խալիդ Մաշալը:
Պատվիրակությունը պետք է վերահսկողություն սահմանի իսրայելցի գերի ընկած զինվոր Գիլատ Շալիտի` պաղեստինցի բանտարկյալների հետ փոխանակման գործարքի վրա:
Հիշեցնենք, որ Իսրայելի կառավարությունը համաձայնել է Գիլատ Շալիտի փոխարեն ազատ արձակել 1027 պաղեստինցիների:
Հիշեցնենք նաև, որ թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Կահիրեում Իսրայելի հետ գերիների փոխանակման մասին համաձայնագրի կնքումից առաջ «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդ Խալիդ Մաշալը զանգահարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին՝ այդ համաձայնագրի էության մասին նրան իրազեկելու համար։







































