Մի քանի օր առաջ 85-ամյակը բոլորած, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերը չորեքշաբթի օրը տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկների խոսքերով, պատճառը, հավանաբար, ինֆեկցիոն հիվանդությունն է: Անցած հինգշաբթի Թետչերը չի մասնակցել վարչապետ Դեւիդ Քեմերոնի կազմակերպած խնջույքին, որը նվիրված էր իր ծննդյան օրվան: Դա պատճառաբանվել էր նրանով, որ նախկին վարչապետը հարբուխով հիվանդ է:
Նրա ներկայացուցչի խոսքերով, Թետչերի վիճակն այնքան էլ ծանր չէ, եւ նա մի քանի օրից դուրս կգրվի: