«Հոկտեմբերի 12-ին Եգիպտոսի զինվորականները հերքել են իրենց դեմ ներկայացված այն մեղադրանքը, թե իբր Կահիրեում կիրակի օրը տեղի ունեցած՝ քրիստոնյա-ղպտիների ցույցի ժամանակ կիրառել են մարտական փամփուշտներ»,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Զինվորական խորհրդի անդամ Մահմուդ Հիջազին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ եգիպտացի զինվորականները երբեք չեն կրակել քաղաքացիական անձանց վրա:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Կահիրեում տեղի ունեցած ցույցի ժամանակ սպանվել է 26 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը:








































