Friday, 26 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար

Պաշտոնական. Սերժ Սարգսյանն ընդունեց ՏՏ ոլորտում կրթական պարգևների արժանացած ուսանողներին և աշակերտներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում 2011թ. ՀՀ նախագահի կրթական պարգևների արժանացած ուսանողներին և աշակերտներին, ովքեր Նախագահից ստացել են տարբեր անվանակարգերում իրենց շնորհված պարգևները: Վկայականների հետ միասին հաղթողներն ստացել են ՏՏ ոլորտը խորհրդանշող հատուկ կրթական հուշախորհրդանիշ-արձանիկներ: Պարգևատրված 38 երիտասարդներից 23-ը տարբեր բուհերի ուսանողներ են, 15-ը` ավագ դպրոցի աշակերտներ, որոնց ընտրել է ՏՏ ոլորտում Հանրապետության նախագահի պարգևի կազմկոմիտեն՝ 195 թեկնածուներից:

ՏՏ ոլորտում կրթական պարգևներ շնորհվում է այն ուսանողներին և աշակերտներին, ովքեր բարձր գնահատականներ ունեն, հասարակական ակտիվ գործունեություն են ծավալում, մասնակցել են ՏՏ օլիմպիադաների, գիտական աշխատանքների հեղինակ են և ունեն բազմակողմանի գիտելիքներ:

Հաղթողների համար սահմանվել են` «լավագույն ասպիրանտ», «լավագույն մագիստրանտ», «լավագույն բակալավր», «լավագույն սփյուռքահայ ուսանող», «լավագույն ուսանողուհի», «լավագույն աշակերտ» անվանակարգերն ու մրցանակները, որոնք հովանավորվում են «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողմից: «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանդես է գալիս որպես ծրագրի գործընկեր:

Նախագահական նստավայրում Հանրապետության ղեկավարն այսօր շնորհավորել է պարգևի արժանացած ուսանողներին և աշակերտներին, մաղթել, որ այս ճանաչումը լինի նրանց առաջին քայլը ձեռքբերումներով ու հաղթանակներով լեցուն իրենց կյանքում:

Ստորև ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2011թ. ՀՀ նախագահի կրթական պարգևների հանձնման արարողության ժամանակ

Սիրելի՛ ուսանողներ և աշակերտներ,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Սրտանց ուրախ եմ ողջունել ձեզ նախագահական նստավայրում: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում այս մրցանակաբաշխությունը դարձել է արդեն ավանդական: Անգամ կարող է տպավորություն ստեղծվել, որ այն մշտապես եղել է: Վստահ եմ որ ապագայում մրցանակաբաշխությունը լինելու է շարունակական, որովհետև այս բնագավառը մեր երկրի զարգացման հեռանկարային ուղղություններից է:
Եթե այլ երկրներ ձգտում են արդյունահանել իրենց ընդերքի հարստությունը, ապա մենք ստիպված ենք պեղել մեր տաղանդները, ապավինել մեր ուղեղներին: Հայաստանի բարեկեցությունը մենք պետք է կառուցենք ստեղծագործական աշխատանքով, քանի որ օգտակար հանածոները մի օր վերջանալու են. դրա օրինակները բազմաթիվ են: Սակայն համաշխարհային պատմությունը և փորձը ցույց են տալիս, որ մարդու ստեղծագործական ունակությունները գործնականում ուղղակի անսահմանափակ են:

Այսօր իր շուրջ 350 ընկերություններով և հազարավոր միջազգային որակի մասնագետներով տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների բնագավառը հանդիսանում է Հայաստանի արդյունաբերության ամենաբարձր հավելյալ արժեք ստեղծող և ամենաարագ զարգացող ճյուղը: Այդ աճը կազմում է տարեկան շուրջ 25%: Զարգացման այս տեմպը պահպանելու նպատակով մենք խրախուսել և խրախուսելու ենք Հայաստանի երիտասարդության հետաքրքրությունը տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ: Մեր խնդիրն է, որ Հայաստանի երիտասարդները և նրանց միավորող ընկերությունները զբաղեցնեն ամենաառաջավոր դիրքերը համաշխարհային շուկայում:

Վստահ եմ, որ այս բնագավառի երիտասարդ մասնագետները երբեք չեն բախվելու աշխատանքային զբաղվածության խնդրին: Այդ մասին ինձ բազմիցս ասել են տեղեկատվական և թվային տեխնոլոգիաներով զբաղվող բոլոր ընկերությունների ղեկավարները`առանց բացառության: Ավելին, շատ կարևոր է, որ այդ ընկերությունները մշտապես ներդրում են կատարում իրենց մասնագետների որակավորումը բարձրացնելու` նրանց վերապատրաստելու նպատակով: Այսինքն, յուրաքանչյուր մասնագետ ստանում է հնարավորություն քայլել ժամանակին համընթաց, տեղյակ լինել գիտության նորագույն ձեռքբերումներին, մասնակից լինել առաջընթացին:

Սիրելի՛ բարեկամներ,

Երեկ բոլորս` ազգովին, ամենայն ուշադրությամբ հետևում էինք և երկրպագում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղին: Եվ այդ սևեռումը, ազգային համախմբումը և զարթոնքը ամենաթանկ ձեռբերումն էր` անկախ այդ խաղի արդյունքներից: Իսկ թե ինչու արդյունքներն այդպիսին եղան, հիմա չեմ ցանկանում գնահատական տալ, բայց կարող եմ ասել, որ մեր տղաները փայլուն են խաղում: Նրանք ապացուցեցին, որ աշխատասիրությունը, հետևողականությունը, ստեղծագործական մոտեցումները միշտ էլ արդյունավետ են, միշտ էլ երաշխավորում են հաջողություն և հաղթանակ:
Երեկ Դուբլինում մարզադաշտ դուրս եկած մեր մարզիկները հիմնականում վերջերս են բոլորել իրենց 20 տարին: Նրանք ձեր, սիրելի՛ մրցանակակիրներ, հասակակիցներն են: Երկու-երեք տարի առաջ ոչ մեկ երազել անգամ չէր կարող մեր ֆուտբոլիստների նման հաջողության մասին: Բայց ինչպես մեր ժողովուրդն է ասում` տաշած քարը գետնին չի՛ մնա: Իսկ քարը երբեք այդպես հեշտությամբ չի տաշվում. քար տաշելը պահանջում է համբերություն, քրտնաջան աշխատանք, հետևողականություն և նպատակասլացություն:

Վստահ եմ, որ մենք` որպես հավաքական միասնություն, որպես Հայաստանի ժողովուրդ, տիրապետում ենք այդ որակներին: Վստահ եմ` ձեզ այսօր շնորհված մրցանակները դրա լավագույն ապացույցն են, քանի որ ձեզնից յուրաքանչյուրն այն վաստակել է ազնիվ ու հետևողական աշխատանքով:

Սիրելի՛ մրցանակակիրներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ: Մաղթում եմ, որ այս ճանաչումը լինի ձեր առաջին քայլը ձեռքբերումներով ու հաղթանակներով լեցուն ձեր կյանքում: Ձեր օրինակը պետք է վարակիչ լինի ձեր ընկերների, ձեր շրջապատի համար: Օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են այս ծրագրի իրականացմանը: Շնորհակալ եմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում