Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Մախաչկալայում ահաբեկչության ժամանակ զոհված հայազգի երիտասարդի դին դեռևս հարազատներին չեն տվել (տեսանյութ)

Ինչպես արդեն «Շիրակ» կենտրոնից տեղեկացրել էին 2011 թվականի սեպտեմբերի 22-ի երեկոյան Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհվել էր հայազգի մի երիտասարդ՝ 24 ամյա գյումրեցի Կարեն Գրիշայի Ասատրյանը (http://shirakcentre.org/hy/news/1157-shirak-centre-ngo ):

Նա այդ օրը սովորականի պես դուրս էր եկել աշխատանքի՝ տաքսին վարելու, 3 ուղևոր նստել էին մեքենան, որոնցից մեկի մոտ էլ եղել էր պայթուցիկ սարքը, որը հենց մեքենայում էլ պայթեցվել էր: Դեպքից 3 օր անց զոհվածների ինքնությունը պարզելու նպատակով, ԴՆԹ փորձաքննություն անցկացնելու համար, նրանց դիերը Մախաչկալայից տեղափոխվել է Ռոստով:

Թեև դեպքից անցել է արդեն 22 օր, սակայն զոհվածի դին դեռևս չի տրվել Ռոստովում սպասող հարազատներին: Ինչպես արդեն նշել էինք մեր նախկին հաղորդագրությունում զոհված երիտասարդի ընտանիքը գտնվում է սոցիալական ծանր վիճակում և ակնկալվում էր աջակցություն դին Հայաստան տեղափոխելու համար:

Այսօր մենք այցելեցինք նրանց` Գյումրու Պուշկինի 44 հասցեում գտնվող բնակարանը և զրուցեցինք Կարենի հոր և հարազատների հետ: Ռոստովում հետազոտությունն արդեն իսկ ավարտված է, սակայն դեռևս սպասում են Մախաչկալայում աշխատող համապատասխան հանձնաժողովի եզրկացությանն ու թույլտվությանը, որպեսզի դին հանձնեն հարազատներին:

Մայրը` Ծովինար Ասատրյանը որդու զոհվելու մասին լուրն իմանալուց հետո մինչև օրս անկողնային հոգեկան և առողջական ծանր վիճակում է: Նրանց ընտանիքին ոչ միայն որևէ շոշափելի աջակցություն չի ցուցաբերվել, այլ նաև հարևանների խոսքերով. «Ոչ մարզային և տեղական իշխանություններից, ոչ Ազգային ժողովի պատգամավորներից որևէ մեկը նրանց դուռն անգամ չի բացել»:

Ավելացնենք, որ դեպքից մի քանի օր անց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Էդուարդ Ջամբազյանը հայտարարել էր. «Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը եւ Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսությունը պատրաստ են ամենայն աջակցություն ցուցաբերել զոհվածի մարմինը հայրենիք տեղափոխելու համար»: Սակայն, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, նրանց կողմից ևս ոչ մի շոշափելի աջակցություն չի ցուցաբերվել: Զոհվածի հարազատներին հայտնի չէ նաև, թե արդյո՞ք ՌԴ իշխանությունների կողմից որևէ փոխհատուցում տրվելու է իրենց ընտանիքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում