Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության ճանապարհին Բուդապեշտի ներկայացրած 11 պահանջներից 10-ը։ Այս մասին հայտնում է «Սուսպիլնե»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Միակ չկարգավորված հարցը Գերագույն ռադայում ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունն է։ Այդուհանդերձ, Հունգարիան տվել է իր համաձայնությունը Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների առաջին կլաստերի բացմանը։
Կողմերը որոշել են դիմել Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ-ին՝ պարզաբանումներ ստանալու համար, թե ինչպես կարելի է կիրառել այդ դրույթը։
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Բուլղարիան նույնպես ծրագրում է Ուկրաինային սեփական պահանջներ ներկայացնել՝ կապված ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ։






































