Շան հետ զբոսանքի ժամանակ աղբամանից գտնված երկու նկարներ աճուրդում վաճառվել են 16 հազար ֆունտով կամ 21-22 հազար դոլարով։ Ուելսի Pembrokeshire շրջանի մի զույգ տարիներ առաջ աղբամանի մեջ նկատել էր երկու հին նկար և վերցրել դրանք՝ մտածելով, որ լավ նվեր կլինեն իրենց հարսի համար, որը սիրում է կատուներ։ Ավելի ուշ նկարները վերադարձվել էին զույգին և երկար ժամանակ կախված մնացել նրանց տան պատերին։
Մի օր նրանք որոշել են ուսումնասիրել նկարների հեղինակին և պարզել, որ դրանք պատկանում են հայտնի բրիտանացի նկարիչ Լուիզ Վեինին, որը հայտնի է կատուների պատկերներով աշխատանքներով։ Նկարները ներկայացվել են աճուրդի և վաճառվել ընդհանուր 16 հազար ֆունտով։ Լուիզ Վեինը իր կյանքի մասին 2021 թվականին նկարահանվել է նաև The Electrical Life of Louis Wain ֆիլմը։ Նկարիչը համարվում է բրիտանական արվեստի կարևոր դեմքերից մեկը և հայտնի է նրանով, որ իր ստեղծագործություններով փոխել է մարդկանց վերաբերմունքը կատուների նկատմամբ։









































