ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Իրանը բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի ուղղությամբ, որը հաջողությամբ որսացել են քուվեյթյան ուժերը։ Վաշինգտոնն այս միջադեպը որակել է որպես «հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտում»։
Ամերիկյան կողմի հաղորդմամբ՝ դրանից մի քանի ժամ առաջ իրանական ուժերը նաև հինգ հարվածային անօդաչու թռչող սարքեր էին արձակել, որոնք սպառնալիք էին ներկայացնում Հորմուզի նեղուցի շրջանում։ Բոլոր ԱԹՍ-ները վնասազերծվել են ԱՄՆ ուժերի կողմից։










































