Հայաստանը ներկայացնող կին շախմատիստները մեկնարկել են Եվրոպայի անհատական առաջնությունում:
Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող առաջնության անդրանիկ տուրում հաղթանակ են տոնել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Պոլինա Կոբակը, Նվարդ Հայրապետյանը:
Միավորը կիսել են Էլինա Դանիելյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անի Ավետիսյանը, Աննա Խաչատրյանը:










































