Sky Sports-ի փոխանցմամբ՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը երեկ Դուբլինում Իռլանդիայի հավաքականի հետ բախտորոշ պարտությունից (1։2) հետո խոստովանել է, որ իր սաներին դիմակայել է հրաշալի մրցակիցը։ Դրա հետ մեկտեղ, Մինասյանը նշել է, որ հպարտանում է իր խաղացողներով.
«Շնորհավորում եմ Իռլանդիայի հավաքականին և հաջողություն մաղթում փլեյ-օֆֆ փուլում։ Դուք հիանալի թիմ ունեք, սակայն ես շատ հպարտ եմ մեր թիմով։ Մենք հիանալի աշխատանք կատարեցինք և կարող ենք հպարտանալ մեզանով»։






































