Saturday, 18 07 2026
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով

Արամ Գաբրելյանովը «Դերբենտում վառվեց»

Ինչ որ պահանջվում էր ապացուցել, ապացուցված է․ Փաշինյան-Ալիև գործարքն սկսված է։ Իլհամը հույս ունի, որ Փաշինյանը կհաղթի։ Իսկ հետո կլինի Արևմտյան Ադրբեջան համագումարը։ Արդեն հայտարարված է։ Facebook-ի օգտահաշվում գրել է ռուսաստանցի մեդիամագնատ Արամ Գաբրելյանովը։

«Ինչպես ինձ պատմեցին Դերբենտի ադրբեջանցիները, Փաշինյանը համաձայնել է տալ Սյունիքը և Հայաստանից էլի կտորներ, Ադրբեջանը կհայտարարի Արևմտյան Ադրբեջան ստեղծելու մասին։ Փաշինյանը կասի․ «Պետք է համաձայնել, մենք եղբայրական ժողովուրդներ ենք, ի՞նչ տարբերություն»»,- մանրամասնել է Գաբրելյանովը։

Այս գրառման «բանալին» Գաբրելյանովի խոստովանությունն է, որ Փաշինյան-Ալիև «գործարքի» մասին տեղեկությունը ստացել է Դերբենտի ադրբեջանցիներից։ Բաց աղբյուրներից հայտնի է, որ նա ծնվել է Դերբենտում, որտեղ էլ, ամենայն հավանականությամբ, միջնակարգ կրթություն է ստացել։

Դա, ինչ խոսք, «հանցագործություն» չէ, ոչ էլ այն, որ Գաբրելյանովը Դերբենտում ադրբեջանցի ծանոթներ և մտերիմներ ունի։ Խնդիրն այն է, որ 1940-ական թվականներին Իլհամ Ալիևի մորական կողմի պապը պաշտոնավարել է որպես կոմկուսի Դաղստանի մարզկոմի քարտուղար, իսկ Ադրբեջանում առայսօր Դերբենտը համարում են «վաղնջական թյուրքական քաղաք»։

Դերբենտում և հարակից տարածքներում ավելի քան հարյուր հազար ադրբեջանցի է բնակվում, իշխանության տեղական մարմիններում և գործարար շրջանակներում ունեն ներկայացուցիչներ։ Ռուսաստանի և Դաղստանի իշխանությունները լռելյայն ընդունում են նրանց և Ադրբեջանի իշխանությունների կապերը։

Հաշվի առնելով Մոսկվայում Արամ Գաբրելյանովի դիրքը և ֆինանսական հնարավորությունները, նա հազիվ թե տեղեկություններ ստանալիս լինի Դերբենտի իր նախկին դասընկերներ կամ շուկայի մանրավաճառ ադրբեջանցիներից։ Այսինքն, նա շփվում է Դերբենտի ադրբեջանական համայնքի վերնախավի հետ, իսկ վերջինս իր հերթին սերտ կապեր ունի Ադրբեջանի իշխանությունների հետ։

Բացառված չէ, որ Դերբենտի ադրբեջանցիներին հղումը պարզապես տեղեկատվական հնարք է, որի օգնությամբ Գաբրելյանովը փորձել է գրառմանը «հավաստիություն» հաղորդել, բայց և հավանական է, որ Ադրբեջանը, իրոք, «նրա հետ կապ է պահպանում դերբեենտյան գործարար շրջանակների միջոցով»։ Ամեն դեպքում Արամ Գաբրելյանովը այդ գրառմամբ «վառվել» է։ Թեկուզ այն պատճառով, որ բացահայտել է ադրբեջանցիների հետ իր վստահելի կապերը։ Ինչի համար նա Փաշինյանին մեղադրում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում