«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հեռանալու մասին:
«Երբ ես ժամանեցի Մանչեսթեր, իմ առաջին հարցազրույցը Նոել Գալահերի հետ էր։ Մտածեցի` դե, սա զվարճալի է լինելու: Եվ ինչ հրաշալի ժամանակ ենք անցկացրել այս վերջին մի քանի տարիներին … Մի հարցրեք իմ հեռանալու պատճառի մասին, քանի որ այն չկա: Հոգուս խորքում զգում եմ, որ ժամանակն է եկել: Ոչինչ հավերժ չէ, այլապես ես կմնայի: Միակ հավերժականը հիշողություններն են, մարդիկ և իմ սերը «Մանչեսթեր Սիթիի» հանդեպ»,- հայտրարել է Գվարդիոլան։
Տեղեկությունն այն մասին, որ իսպանացին Անգլիայի առաջնության ավարտից հետո որոշում է կայացրել հրաժարական տալ, հայտնվել է երկուշաբթի: Հաղորդվում էր, որ Գվարդիոլային «Սիթիում» կփոխարինի Էնցո Մարեսկան:
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորել է 2016 թվականից: Նրա գլխավորությամբ թիմը նվաճել է 20 գավաթ։ «Քաղաքայինները» 6 անգամ նվաճել են Անգլիայի առաջնությունը, 3- ական անգամ՝ Անգլիայի գավաթն ու սուպերգավաթը, 5 անգամ դարձել են անգլիական լիգայի գավաթակիր:
Միջազգային ասպարեզում «Սիթին» Գվարդիոլայի հետ հաղթել է Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և աշխարհի ակումբային առաջնությունում:






































