Ամերիկյան ուժերը իրանական նավահանգիստների ռազմածովային շրջափակման շրջանակներում Իրանի հետ առնչվող 85 առևտրային նավ են վերաուղղորդել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X-ում գրառման մեջ:
«ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը շարունակում է խստորեն կիրառել իրանական նավահանգիստների նկատմամբ ամերիկյան շրջափակումը: ԱՄՆ ռազմածովային ուժերն արդեն վերաուղղորդել են 85 առևտրային նավ՝ շրջափակման լիարժեք պահպանումն ապահովելու համար», – նշված է գրառման մեջ։









































