ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2026 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի հայտերի ընդունման փուլը:
Մրցույթի նպատակներն են`
զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը,
ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում,
խթանել գիտատեխնիկական մշակումներ ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 13-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև՝ 500.000-ական դրամ:
Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք.
կունենան կիրառական նշանակություն,
ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը,
ունեն հանրային մասնակցության բաղադրիչ:
Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝
հայտերի ընդունում և նախնական ընտրված հայտերի գնահատում մրցութային հանձնաժողովի կողմից,
փորձագետների կողմից հայտերի փորձագիտական գնահատում՝ շնորհանդեսի միջոցով,
մրցույթի արդյունքների ամփոփում և յուրաքանչյուր անվանակարգում հաղթող հայտատուների պարգևատրում։
Մրցույթն անցկացվում է հետևյալ թեմատիկ ուղղություններով՝
Կենսաբազմազանություն, կլիմայական անցում, կայուն էներգետիկ զարգացում և ռեսուրսների անվտանգ կառավարում
Անվանակարգերը հետևյալն են՝
ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
քիմիական գիտություններ
գիտություններ Երկրի մասին
գյուղատնտեսական գիտություններ
Թվային փոխակերպում, կլիմայական տվյալների համակարգեր և կանաչ ենթակառուցվածքներ
Անվանակարգերը հետևյալն են՝
տեղեկատվական տեխնոլոգիաներ
տեխնիկական գիտություններ
ճարտարապետություն
Կենսաբժշկական ապահովություն, անհատականացված առողջապահական ծառայություններ և նեյրոհոգեբանական բարեկեցության խթանում
Անվանակարգերը հետևյալն են՝
կենսաբանական գիտություններ
բժշկական գիտություններ
դեղագործական գիտություններ
հոգեբանական գիտություններ
Կանաչ տնտեսություն, ռազմավարական կառավարում և տնտեսական կայունություն
Անվանակարգերը հետևյալն են՝
տնտեսագիտություն
իրավաբանական գիտություններ
քաղաքական գիտություններ
սոցիոլոգիական գիտություններ
ռազմական գիտություններ
Ստեղծագործ տնտեսություն, մշակութային ժառանգություն և մարդկային կապիտալի զարգացում
Անվանակարգերը հետևյալն են՝
պատմական գիտություններ
բանասիրական գիտություններ
արվեստագիտություն
մանկավարժական գիտություններ
«Հայտերն անհրաժեշտ է ուղարկել մայիսի 15-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ, [email protected] էլեկտրոնային հասցեին` համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:
Սփյուռքից ներկայացվող հայտերը կարող են ընդունվել նաև անգլերեն կամ ռուսերեն՝ համաձայն ներկայացված ձևաչափի»,- ասված է հաղորդագրությունում:
Ուշադրություն. Սույն հայտարարությամբ նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 699 (642) և 010 599 699 (643) հեռախոսահամարներով:







































