«Երկիր»-ը գրում է, որ այս տարի ռուսական շուկայում հայկական կոնյակն իր տեղը զիջել է ադրբեջանականին՝ քիչ է սպառվել և հայտնվել է երկրորդ տեղում։
«Այս փաստը զարմանալի է, քանի որ հայտնի է, որ Ադրբեջանում խաղողի այգիները քիչ են։ Ադրբեջանական ԽՍՀ–ում էլ խաղողի այգիները հիմնականում կենտրոնացված են եղել Արցախում և ներկայիս ազատագրված տարածքներում։ Բացի այդ, գինեգործների և կոնյակագործների կարծիքով, ադրբեջանական կոնյակը ցածրորակ է, կոնյակի սպիրտն արտադրվում է Իրանից ներմուծված չամիչի և տեղական ցորենի թորումից»։
Թերթի տեղեկություններով`Ադրբեջանը խարդախության է գնում՝ Իսպանիայից ներմուծված կոնյակի սպիրտն իր արտադրած «չամչացորենային» սպիրտին խառնելով։ Հենց դա էլ արտահանում է ՌԴ՝ որպես ադրբեջանական կոնյակ։
«Գինեգործների պնդմամբ, ադրբեջանցիները երբևէ չեն փայլել օղու և գինու արտադրության բնագավառում, ավելին՝ ադրբեջանական գինի, որպես այդպիսին, գոյություն չունի»,- հավելում է թերթը։











































