Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
20:30
Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը
Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը
20:10
Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը
Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին
19:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով
ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին
19:30
16 երկրից մոտ 1000 փրկարար է ուղարկվել Վենեսուելա. ՄԱԿ
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
19:10
Իրանը չի երաշխավորում այն ​​նավերի անվտանգությունը, որոնք որոշում են ինքնուրույն անցնել Հորմուզի նեղուցով
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
18:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները

Պուտինի գերխնդիրն է չպարտվել

Ամուր համոզմունք ունեմ, որ մեր գործը արդար է, մենք միասին ենք, հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի։ Փառք հաղթած ժողովրդին։ Փառք վետերաններին։ Փառք Ռուսաստանի զինված ուժերին։ Մոսկվայի Կարմիր հրապարակի զորահանդեսի ելույթում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մեր գործը արդար է, հաղթանակը մեր կլինի» կարգախոսը խորհրդային ժողովուրդներին ուղերձում հնչեցրել է Վյաչեսլավ Մոլոտովը՝ ֆաշիստական Գերմանիայի հարձակումից մի քանի օր հետո։ Ութսունմեկ տարի անց Վլադիմիր Պուտինը նախ Ուկրաինայի դեմ պատերազմը բնորոշում է որպես «արդար գործ» և Մոլոտովի հանգույն վստահեցնում․ «Հաղթանակը մերը կլինի»։

Ռուսաստանի նախագահը ֆաշիզմի դեմ հաղթանակը վերագրում է Ռուսաստանին, փառավորում Ռուսաստանի զինված ուժերին։ Ութսունմեկ տարի առաջ հաղթել է ոչ թե Ռուսաստանը, այլ՝ Խորհրդային Միությունը։ Այդ երկիրը և նրա ժողովուրդը չկա։ Ռուսաստանը իրեն ԽՍՀՄ իրավահաջորդ է հռչակել։

Այսօր Պուտինը պատերազմում է Ուկրաինայի դեմ, բայց նույնիսկ նրա ամենամերձավոր դաշնակից Լուկաշենկոն Ղրիմի ռուսաստանապատկանությունը չի ճանաչում։ Հետխորհրդային տարածքի ոչ մի երկիր Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի դաշնակիցը չէ։

Եվ անհասկանալի է, թե ո՞ւմ նկատի ունի Պուտինը, երբ ասում է «մենք միասին» ենք։ Կարմիր հրապարակում նրա կողքին նստել են Լուկաշենկոն և Տոկաևը։ Զորահանդեսին ներկա չի գտնվել Սլովակիայի վարչապետ Ֆիցոն։ Նա Մոսկվա է ժամանել այլ առաքելությամբ։ Լավագույն ցանկության դեպքում անգամ Լաոսի նախագահին և Մայայզիայի սուլթանին Ռուսաստանի «զինակից եղբայր» դժվար է անվանել, ոչ էլ՝ Աբխազիայի «նախագահ» Գունբային։

Պուտինը բոլոր «կոորդինատները խառնել» է։ Բայց հատկապես մի հարցում նա հետխորհրդային երկրների հանդեպ անհարգալի է գտնվել, երբ ակնարկել է, թե Ռուսաստանի պատերազմում «նրանք իր հետ» են։ Ֆաշիզմի դեմ հաղթանակը քաղաքակրթության հաղթանակն է անմարդկայնության դեմ։ ԽՍՀՄ-ը այդ պատերազմը հաղթել է դաշնակիցների հետ։

Այսօր Պուտինը դաշնակիցներ չունի, որովհետև նրա պատերազմը անարդար է։ Նա Ուկրաինային կարող է տարածքային զիջումներ պարտադրել, բայց հաղթել՝ ոչ։ Պուտինի գերխնդիրն է չպարտվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում