ՌԴ նախագահի խոսնակն արձագանքել է ուկրաինական ԱԹՍ-ների հարվածքներին՝ անվանելով ահաբեկչություն։
«Կիևի վարչակարգը շարունակում է հարվածները խաղաղ ենթակառուցվածքներին, քաղաքացիական ենթակառուցվածքներին, խաղաղ բնակելի տներին, պարզապես առանձին քաղաքացիների: Սա Կիևի վարչակարգի ահաբեկչական էության դրսևորումն է»,- ասել է Դմիտրի Պեսկովը։









































