Ամերկացի Ջոզեֆ Ուիլսոնին ձերբակալել են խանութից 174 դոլար ընդհանուր արժողությամբ գուլպա և ներքնազգեստ գողանալու համար: Այս մասին գրում է The Huffington Post-ը: 50-ամյա Ուիլսոնի համար սա արդեն հարյուրերորդ ձերբակալությունն է:
Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, հերթական իրավախախտման մասին իրենք իմացել են խանութի աշխատողից: Երբ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել, հացագործը փորձել է փախուստի դիմել, սակայն դա նրան չի հաջողվել:
Ուիլսոնն այժմ ձերբակալված է, և նրա ազատության համար 20 հազար դոլար է անհրաժեշտ: Իր 100 ձերբակալություններից 35-ի դեպքում նա մեղավոր է ճանաչվել:







































