Մի քանի ամիս առաջ` ամռանը, ռուսական բոլոր ալիքները ցուցադրեցին ռուս երիտասարդ զինվորական Մաքսիմ Կուրոպատկինի հարսանիքը, որին մասնակցել էր նաև Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նա ոչ միայն նրանց հետ մի բաժակ շամպայն էր խմել, բերել նվերներ, այլ հանձնարարել Հրեական ինքնավար մարզի նահանգապետ Ալեքսանդր Վիննիկովին նրանց բնակարան տրամադրել, ինչն էլ նահանգապետը կատարել է:
Այսօր, սակայն, հայտնի է դարձել, թր Մաքսիմ Կուրոպատկինը ծանր վնասվածքներ է ստացել ծառայություն իրականացնելիս: Հիմա Կուրոպատկինը ծանր վնասվածքով գտնվում է հիվանդանոցում: Նախնական քննությամբ պարզվել է, որ զինվորականը փորձել է ինքնասպան լինել: Սակայն նրա հարազատներն ասել են, որ Մաքսիմն այդ քայլին չէր գնա, քանի որ նա միշտ աչքի է ընկել նպատաուղղվածությամբ, ինչպես նաև ապագայի հետ կապված մեծ ծրագրեր ուներ: Մաքսիմի հարազատները նաև հայտնել են, որ նա վերջերս անընդհատ տվել էր ավագ գործընկերոջ անունը, որի հետ խնդիրներ է ունեցել: