ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հետևում է մեր ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերին և գոհ է մեր ընտրանու ելույթներից:
Այնուհետև ավելացրեց. «Այսօրվա խաղից կանխատեսումներ չեմ ցանկանում անել: Բայց մաղթանքներ, իհարկե, ունեմ: Ես շատ կուզենայի, որ մեր հավաքականը դառնար աշխարհի չեմպիոն էլ: Բայց որպես մինիմում ծրագիր՝ կուզեի, որ մեր հավաքականը գոնե դուրս գա եզրափակիչ»:








































