Wednesday, 01 07 2026
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ

Իսկ եթե Ռուսաստանը «հանձնի» նաև Հայաստա՞նը

Վայլդբերիսի հետ կապված վերջին իրադարձության թիկունքում կանգնած է հայաստանյան երկու ընդդիմադիր ուժ։ Այդ մասին լրագրողներին ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և հավաստիացրել, որ խնդիրը կկարգավորվի։ Ֆեյսբուքի հայաստանցի օգտատիրուհին, որ բարձրագույն կրթություն է ստացել ոչ միայն Երևանի պետական համալսարանում, այլև Լոնդոնում, նրան հակադարձել է փողոցային բառապաշարով և ամփոփել․ «Զելենսկուն Երևան հրավիրելուց ի՞նչ լուր կա»։

Գրեթե սինխրոն՝ ռուսաստանցի մեդիամագնատ Արամ Գաբրելյանովը ֆեյսբուքի անհատական օգտահաշվում գրել է, որ «Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է սնանկացման և աղետի» և հայաստանցիներին «խորհուրդ տվել», որ «Զելենսկու օրինակը նկատի ունենան»։

Նարատիվը, որ «պատերազմի պատասխանատուն» Զելենսկին է, իրականության հետ ոչ մի կապ չունի։ Ուկրաինայի և առնվազն Արևելյան Եվրոպայի նկատմամբ աշխարհաքաղաքական հավակնությունների մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի 2007թ․ հայտնի ելույթով, որ փորձագետներից ոմանք համեմատում են Չերչիլի ֆուլտոնյան ճառի հետ։

Զելենսկի դեռևս կոմիկ դերասան էր, երբ Ռուսաստանը օկուպացրել է Ղրիմը և Սևաստոպոլը, իսկ ավելի վաղ՝ Աբխազիան և Հարավային Օսեթիան և Թբիլիսից քսան կիլոմետր հեռավորության վրա կանգ չեր առնի, կգրավեր և Սաակաշվիլուն «ձվերից կկախեր», եթե արևմտյան երկրները լռեին։

Ապրիլի 28-ին Բիշքեկում գումարվել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների պաշտպանության նախարարների խորհրդաժողով։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը հայտարարել է, որ «Կենտրոնական Ասիայում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը անթույլատրելի» է։ Աստանայում, Տաշքենդում, նույնիսկ Դուշանբերում այդ հայտարարությունը փորձագիտական մակարդակում գնահատել են որպես «անթաքույց սպառնալիք»։

Այդ երկրներում, պայմանականորեն ասած՝ «փողոցից իշխանության եկած Փաշինյան» չկա, բայց առկա է տարածաշրջանային ինտեգրացիայի և անվտանգային նոր միջավայրի ձևավորման հեռանկար։ Հարավային Կովկասի պարագայում Ռուսաստանի «կոկորդին ոսկորը» Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը և հայ-թուրքական կարգավորումն է։

Նախկին ՄԻՊ և վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում առաջարկել է հիմք ընդունել շահերի ընդհանրության սկզբունքը։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդևը երկու օր առաջ անոնսավորել է, որ ներկա սերնդի օրոք Ռուսաստան-Եվրոպա հակամարտությունը չի կարգավորվելու։ Սա Ռուսաստանի շահն է։

Այն «արդյունավետ սպասարկելու» համար Մոսկվան ձգտում է «ինտեեգրել» առնվազն ամբողջ հետխոորհրդային տարածքը, բայց ո՞րն է դրանում Հայաստանի շահը։ Թուրքիայի և Ադրբեջանի ենթադրյալ կամ հավանական հարձակումներից պաշտպանվածությո՞ւնը։ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը հանձնել է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության խոստման դիմաց։ Իսկ եթե «հանձնի» նաև Հայաստա՞նը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում