Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Ադրբեջանը կմիանա՞ Իրանի «ռազմական մեքենայի ապամոնտաժմանը»

Ապրիլի 29 -ին Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Մարիանա Սպոլյարիչի հետ, որի ընթացքում Իսրայելին և Միացյալ Նահանգներին մեղադրել է Իսլամական հանրապետության տարածքում «հարյուր երեսուն հազար քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ հիվանդանոցներ և դպրոցներ, ոչնչացնելու» մեջ։

Ղարիբաբադին նաև ռազմա-քաղաքական նշանակության կարևոր հայտարարություն է արել։ Նա ասել է, որ իրենց օդային կամ ցամաքային տարածքը և լոգիստիկ հնարավորությունները Իրանի դեմ հարվածներ հասցնելու նպատակով Իսրայելին և Միացյալ Նահանգներին տրամադրած երկրները պաշտոնապես «զրկվում են չեզոք կարգավիճակից և դիտվում որպես թշնամի»։ Ղարիբաբադին հավաստիացրել է, որ Իրանի իշխանությունները «փաստաթղթավորված ապացույցներ ունեն, թե հարևան և տարածաշրջանի երկրներից որը նրա թշնամիներին ինչ աջակցություն է ցուցաբերել»»

Իրանը դեռեւս անցյալ տարվա հունիսի «տասներկուօրյա պատերազմի» ընթացքում է նման տեսակետ հնչեցրել, բայց, կարծես, առաջին անգամ է, որ Թեհրանը խոստանում է ապացույցներ ներկայացնել։ Ընդ որում, դա արվում է ՄԿԽԿ նախագահի հետ հանդիպման ընթացքում և այն համատեքստում, որ «Իրանի քաղաքացիական օբյեկտների ոչնչացումը միջազգային հանրության կողմից պետք է ճանաչվի որպես ռազմական հանցագործություն»։

Առավել ուշագրավ է Իրանի փոխարտգործնախարարի հայտարարության առթիվ Israel Inside-ի վերլուծականը, որտեղ Իրանի սպառնալիքին երկրների շարքում նշված են նաև Հորդանանը և Ադրբեջանը։ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումից ի վեր, ամենայն հավանականությամբ, առաջին անգամ է, որ իսրայելական լրատվամիջոցը Ադրբեջանը դասում է Իսրայելին և Միացյալ Նահնագներին օժանդակող երկրների՝ Պարսից ծոցի միապետությունների և Հորդանանի շարքին եւ արձանագրում, որ Թեհրանի սպառնալիքը նաև նրան է հասցեագրված։

Իսրայելական «Եդիոտ ահրոնոտը», հղելով ամերիկյան աղբյուրներին, գրել է, որ ԱՄՆ նախագահը, հավանաբար, «կերկարաձգի Իրանի հետ հրադադարը, իսկ Իսրայելը պատրաստվում է այաթոլլաների վարչակազմի դեմ նոր հարվածների», իսկ Israel Inside-ը «զգուշացրել» է, որ Իրանը «շրջապատված է հարեւաններով, որ առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են լուռ կամ անգամ բացահայտ աջակցել իրանական ռազմական մեքենայի ապամոնտաժմանը»։

Այդ հարևանների շարքում նաև Ադրբեջա՞նն է։ Ուկրաինայի նախագահի և Չեխիայի վարչապետի հետ Իլհամ Ալիևի փակ բանակցություններից հետո իշխանական haqqin.az-ը միանշանակորեն հավաստիացրել է, որ Ադրբեջանը «Միացյալ Նահանգների հետ նույն ճամբարն է ընտրել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում