Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Հորմուզի նեղուցի անվտանգությունն ու բանակցային նոր իրողությունները Իրանի օրակարգում են. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ժամանելով Սանկտ Պետերբուրգ, ամփոփել է իր տարածաշրջանային այցերի արդյունքները և ներկայացրել Ռուսաստանի հետ բանակցությունների առանցքային թեմաները։ Ըստ նախարարի՝ Թեհրանը վերսկսում է ակտիվ դիվանագիտական խորհրդակցությունները, որոնք ընդհատվել էին պատերազմական իրավիճակի պատճառով։

Արաղչին առանձնահատուկ շեշտադրել է Պակիստանի դերը՝ որպես Իրան-ԱՄՆ բանակցությունների կարևոր միջնորդ։ Նա խոստովանել է, որ նախորդ փուլում բանակցությունները չեն հասել իրենց նպատակին ԱՄՆ-ի «սխալ մոտեցումների և չափազանցված պահանջների» պատճառով։ Այժմ Իսլամաբադի հետ քննարկվել են այն պայմաններն ու ուղղությունները, որոնց դեպքում երկխոսությունը կարող է շարունակվել՝ հաշվի առնելով Իրանի «քառասնօրյա դիմադրության» արդյունքում ստեղծված նոր իրավիճակը։

Օման կատարած այցի մասին խոսելիս նախարարը կարևորել է Հորմուզի նեղուցի հարցը։ Լինելով նեղուցը վերահսկող երկու հիմնական պետություններ՝ Իրանն ու Օմանը պայմանավորվել են սերտորեն համակարգել քայլերը՝ ապահովելու անվտանգ նավագնացությունը, ինչը համաշխարհային նշանակության խնդիր է։

Սանկտ Պետերբուրգում Արաղչին մտադիր է ռուսական կողմի հետ համադրել դիրքորոշումները տարածաշրջանային զարգացումների շուրջ՝ նշելով, որ Մոսկվայի հետ ռազմավարական խորհրդակցությունները կրում են մշտական բնույթ։

«Ինչպես տեսնում եք, մենք Ռուսաստանի հետ միշտ սերտ խորհրդակցություններ ենք ունեցել հարցերի լայն շրջանակի, հատկապես տարածաշրջանային հարցերի շուրջ, վարել ենք մշտական երկկողմ բանակցություններ», – ասել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում