Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Ռուս-գերմանական դիվանագիտական առճակատում. Եվրոպայում պատերազմն անխուսափելի՞ է

Բեռլինում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Նեչաևը հրավիրվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն: Այդ մասին ԳԴՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացրել է սոցիալական X հարթակում արված գրառման միջոցով: Ըստ այդմ, Ռուսաստանի դեսպանը «հրավիրվել է Գերմանիայի դեմ աճող սպառնալիքների կապակցությամբ»:

Գերմանական կողմը Ռուսաստանի դեսպանին իրազեկել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության կողմից ԳԴՀ տարածքում ռազմական արդյունաբերության ընկերությունների հասցեական տեղանշումը «հետապնդում է Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը թուլացնելու նպատակ»: Ըստ պաշտոնական գրառման, Բեռլինը Մոսկվային իրազեկել է, որ «նման սպառնալիքը և բոլոր տեսակի լրտեսական գործողությունները անընդունելի» են: Գերմանիայի ԱԳՆ-ն եզրափակել է, որ իրեն «վախեցնել հնարավոր» չէ:

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը եվրոպական երկրներում Ուկրաինայի կարիքների համար սպառազինությունների արտադրությունը գնահատել է որպես «պատերազմին ուղղակիորեն ներգրավվելու վկայություն», իսկ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «այդ ձեռնարկությունները ՌԴ համար օրինական թիրախ» են:

Գերմանիան եվրոպական առաջին երկիրն է, որ արձագանքել է ՌԴ ՊՆ հրապարակմանը և ԱԽ քարտուղար Շոյգուի սպառնալիքին: Բեռլինի պատասխանը հստակ է՝ Ուկրաինային ռազմական աջակցությունը շարունակվելու է, Ռուսաստանի կեցվածքն անընդունելի է: Ըստ երևույթին, դեր է խաղացել նաև այն, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը Գերմանիայն «նացիզմի վերածննդի նպատակադրվածություն» է վերագրել:

Ըստ տեղեկությունների, Բեռլինում «լրջորեն քննարկվում է զինվորական պարտադիր ծառայությունը վերականգնելու, ինչպես նաև ռազմական արդյունաբերությունը լիովին արդիականացնելու ծրագիրը»: Գերմանիայի կանցլեր Մերցը եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության ջատագով է: ՌԴ արտգործնախարար Լավրովը նույնիսկ կանխատեսել է, որ Գերմանիան Ֆինլանդիայի հետ «ռազմական դաշինք է քննարկում»:

Ֆինլանդիան, ինչպես հայտնի է, ՆԱՏՕ-ին անդամակցել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմից հետո: Ռուսաստանի արտգործնախարարը քարոզչական տիրույթում փաստացի վերականգնել է Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեի ռազմաքաղաքական իրավիճակը, երբ Ֆինլանդիան Գերմանիայի դաշնակիցն էր, ինչը առիթ հանդիսացել, որպեսզի ԽՍՀՄ-ը նրան պատերազմ հայտարարի և գրավի զգալի տարածքներ:

Բարդ է ասել, որ Մոսկվան «նույն սցենարը քննարկում» է նաև այսօր, բայց եվրոպական միանգամից մի քանի երկրի հասցեին Շոյգուի հնչեցրած սպառնալիքը թույլ է տալիս ենթադրել, որ Ռուսաստանը Եվրոպայի հետ ռազմական դիմակայությունը չի բացառում: Ռուսաստանյան մամուլում արծարծվում է «ՆԱՏՕ-ի կողմից Կալինինգրադի մարզի շրջափակման հավանականությունը»: Ավելի վաղ նախկին փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը բաց խոսել է «Սուվալյան միջանցքը գրավելու անհրաժեշտության» մասին: Խոսքը Լատվիայի տարածքի այն հատվածի մասին է, որ Բելառուսի միջոցով Ռուսաստանի և նրա անկլավ Կալինինգրադի միջև ցամաքային կապ է ապահովում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում