Thursday, 11 06 2026
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին

ՀՀՊ-ի շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի տարաձայնություններն անհաղթահարելի են. Коммерсант

ԱՄՆ և ՌԴ նախագահներ Բարաք Օբաման և Դմիտրի Մեդվեդևը պետք է դեռ մայիսին Դովիլում տեղի ունեցած G8-ի գագաթնաժողովի ժամանակ համատեղ հայտարարություն անեին հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ, սակայն վերջին պահին ԱՄՆ առաջնորդի հրաժարվելու պատճառով դա տեղի չունեցավ: Այս մասին գրում է Коммерсант թերթը:
Թերթի տրամադրության տակ հայտնվել է մի փաստաթուղթ, որը վերլուծելով՝ փորձագետները եկել է այն եզրակացության, որ խնդիրների շուրջ տարաձայնություններն այնքան խորն են, որ փոխզիջման գալու հույսեր գործնականում չեն մնացել: Պարբերականը նշում է, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ անգամ միանգամայն անմեղ ձևակերպումների շուրջ: Այս թեմայով բանակցությունների լիակատար ձախողման հետ կապված՝ ՌԴ ԱԳՆ աղբյուրը կարծիք է հայտնել, որ հաջորդ տարվա մայիսին նախատեսվող Ռուսաստան-ՆԱՏՕ հերթական գագաթնաժողովը տեղի չի ունենա:
Թերթը գրում է, որ թեև տարաձայնությունները կարգավորելու նախաձեռնությունը Վաշինգտոնի կողմից էր, հենց ամերիկյան կողմն էլ վերջին պահին տապալեց այն:
Փաստաթղթի ներածական մասում ասվում է, որ կողմերը համատեղ կաշխատեն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հակարհթիռային պաշտպանության ռազմավարական համագործակցության, ինչպես նաև «համընդհանուր խաղաղություն և անվտանգություն» ստեղծելու շուրջ:
Թերթը գրում է, որ փաստաթղթի տեքստը համաձայնեցվել է, սակայն արդեն Դոովիլում ԱՄՆ առաջնորդը հրաժարվել է այն ստորագրել: Որոշ տվյալներով` Օբամայի վրա ազդեցություն են ունեցել ԿՀՎ և Պենտագոնի ներկայացուցիչները:
Վերջին շաբաթներին Ռուսաստանի իշխանությունները բացահայտ հայտարարում են, որ հակահրթիռային պաշտպանության բանակցությունները տապալվել են, և այժմ ՌԴ-ն երկու տարբերակ ունի` կամ ստեղծել սեփական հակահրթիռային պաշտպանություն կամ միջուկային պոտենցիալը հարստացնել:
Դիտորդները, այնուամենայնիվ, որոշակի հույսեր են կապում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլեն Թոշերի՝ Մոսկվա նախատեսվող այցի հետ: Коммерсант-ի տվյալներով` նա կմասնակցի հակարթիռային պաշտպանության հարցերի քննարկումներին: Մյուս կոմղից՝ Ռուսաստանի ԱԳՆ-ում արդեն չեն հավատում որևէ փոխհամաձայնության: Դիվանագետները կոչ են անում այս հարցի լուծմանը չսպասել նաև նոյեմբերին նախատեսվող Օբամա-Մեդվեդև հանդիպումից: Նրանք կարծում են, որ Մեդվեդևին այդպես էլ չի հաջողվի ԱՄՆ-ի հետ համաձայնության գալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում