Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Իշխանության ռիսկը

Ջերմուկում կայացած գյուղական համայնքների խնդիրների վերաբերյալ համաժողովի ընթացքում Սերժ Սարգսյանը բավական կոշտ կերպով հակադարձել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Ապպիի այն մտքին, թե Հայաստանի տնտեսությունը եվրագոտու ճգնաժամի ազդեցության վտանգի տակ է: Սերժ Սարգսյանը նրան հորդորել է բացասական սպասումներ չձևավորել և ճգնաժամի մասին չխոսել, երբ այն չկա: Սա երևի թե կարելի է աննախադեպ համարձակություն համարել՝ նկատի ունենալով, որ Հայաստանի իշխանությունը ներկայումս զգալի կախվածության մեջ է արտասահմանյան վարկերից, իսկ այդ վարկերը տրամադրող հիմնական կառույցներից մեկն էլ Համաշխարհային բանկն է: Հետևաբար դրա ներկայացուցչին այսպես ասած «չորելը» Հայաստանի իշխանության համար որոշակի ռիսկային բնույթ ունի, հատկապես երբ այդ իշխանությունը, ըստ էության, ներքին ռեսուրսների առումով սնանկ վիճակում է և չի տիրապետում տնտեսական իրավիճակին:

Բայց, ըստ ամենայնի, Հայաստանի իշխանության համար որոշակի իրավիճակ է փոխվել, ինչը գուցե պայմանավորված է ինչ-որ տեղից ֆինանսական նոր ներարկումների ակնկալիքով, ինչն էլ հիմք է տվել Սերժ Սարգսյանին կոշտ վերաբերմունք ցույց տալ ՀԲ հանդեպ: Կամ Համաշխարհային բանկն է հրաժարվել Հայաստանին հերթական վարկը տալուց, և Սերժ Սարգսյանն առիթն օգտագործել է, այսպես ասած, արժանին մատուցելու համար, կամ էլ պարզապես Հայաստանն ինչ-որ տեղից ունի խոշոր ներդրումների ակնկալիք: Հնարավոր է, որ դա կապված է Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի այցի հետ: Այդ այցն ուներ ընդգծված տնտեսական բաղադրիչ և խոսք էր գնում ֆրանսիական ներդրումների ծավալն ավելացնելու մասին՝ էներգետիկ ոլորտում հնարավոր խոշոր ներդրումների ակնկալիքով: Եթե, օրինակ, Ֆրանսիան մինչև վերջ գնա մեր ատոմակայանի շինարարությանն օժանդակելու հարցում, ապա դա ինքնին արդեն ենթադրում է առնվազն մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում, գուցե և՝ միլիարդի, որովհետև ատոմակայանի շինարարությունը գնահատվում է մոտ 5 միլիարդ դոլար: Դրա քսան տոկոսն էլ խոստացել են տալ ռուսները, և, հավանաբար, Սերժ Սարգսյանն ակնկալում է, որ հաջորդ տարի այդ ուղղությամբ Հայաստան կհոսեն միլիոնները: Վերջին շրջանում Հայաստանը կարծես ակտիվացրել է շփումները նաև Ասիական բանկի հետ, ինչը իշխանությանը, գուցե թե, լրացուցիչ ֆինանսական հոսքերի ակնկալիք է տալիս: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը ռեալ հույսեր ունի նաև մոսկովյան այցի ընթացքում Ռուսաստանից ակնկալվող հերթական վարկային բաժինը կորզել, ինչը Հայաստանի իշխանությունը փորձում է արդեն տևական ժամանակ:

Այդ ամենի համախառն ազդեցության տակ էլ Սերժ Սարգսյանը թերևս որոշել է Համաշխարհային բանկի ներկայացուցչին սաստել և թույլ չտալ, որ նա խոսի ճգնաժամի մասին: Միայն թե այստեղ մի նրբերանգ կա: Եթե իշխանությունը միջազգային կառույցներին թույլ չի տալիս խոսել Հայաստանի տնտեսության ճգնաժամային էության մասին, ապա գուցե այդ դեպքում արդարացի կլինի նաև, որ այդ նույն իշխանությունն իբր իր ընդդիմախոսների բերանը փակելու համար հղում չանի այդ նույն կառույցների դրական գնահատականներին. եթե բացասականը չեք ընդունում, ուրեմն նույնքան համարձակություն և արդարամտություն ունեցեք նաև դրականը չընդունել

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում