Saturday, 18 07 2026
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT

Վլադիմիր Պուտինը մայիսյան զորահանդեսին ի՞նչ է ներկայացնելու

Ապրիլի 15-ին Բեռլինում գումարվել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի կամ «Ռամշտայնի ձևաչափի» հերթական նիստը, որին առկա մասնակցել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն, Գերմանիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Պիստորիուսը և Ֆյոդորովը: Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ մյուս երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկումներին մասնակցել են հեռավար: ԱՄՆ պատերազմի նախարար Հեգսեթը «Ռամշտայնի ձևաչափը» բոյկոտել է: Դա, սակայն, չի խանգարել, որպեսզի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն ընթացիկ տարվա ռազմական ծախսերի համար Ուկրաինային վաթսուն միլիարդ դոլար խոստանա:

Նույն օրը, ինչպես ավելի վաղ դիտարկել ենք, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ը «ռազմականացնում է Եվրոպան և նախապատրաստում Ռուսաստանի հետ դիմակայության»: Նա, ընդսմին, ընդգծել է, որ այդ ծրագրավորումներում Ուկրաինային հատկացվում է առանձնակի դերակատարություն: Լավրովի հայտարարությունից բառացիորեն ժամեր անց Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է եվրոպական երկրների ռազմաարդյունաբերական այն ընկերությունների անվանացանկը, որ Ուկրաինայի հետ համատեղ կամ միայն նրա համար ԱԹՍ-եր, հեռահար հրթիռներ, այլ սպառազինություններ և կոմպլեկտավորող մասեր են արտադրում:

Արդեն ապրիլի 16-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան գրառում է կատարել և զգուշացրել, որ պաշտպանության նախարարության այդ հրապարակումը վկայում է, որ իրավիճակի փոփոխության դեպքում բոլոր այդ ձեռնարկությունները «կդիտվեն որպես օրինական թիրախ»: Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, Ուկրաինան սպառազինությունների համատեղ արտադրություն ունի Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում: ՌԴ ԱԽ նախագահի տեղակալը փաստացի այդ երկրներին սպառնում է «թիրախային հարվածներով»:

«Նեզավիսիմայա գազետան» պարզել է, թե «Ռամշտայնի ձևաչափով» հանդիպման արդյունքներով ինչ սպառազինություններ կարող է ստանալ Ուկրաինան: Խոսքն, ընդ որում, առաջիկա ամիսների մասին է: Որքանո՞վ են ստույգ այդ տվյալները, պարբերականը չի մանրամասնել, բայց վկայակոչել է Ուկրաինայի նախագահի հայտարարությունը, ըստ որի Կիևը տրամադրության տակ «կան ավելի մեծ հնարավորություններ, որպեսզի շարունակի դիմակայել Ռուսաստանի ագրեսիային»:

Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատար Սիրսկին հավաստիացրել է, որ «ռազմաճակատում ուժերի ներկայիս հարաբերակցությունը թույլ է տալիս ծրագրել մարտական գործողությունների հակառակորդի տարածք տեղափոխումը»: Սա, երևի, «շատ լավատեսական» հայտարարություն է, բայց, կարծես, նաև փաստ է, որ Ռուսաստանը շատ հեռու է «հատուկ ռազմական գործողությամբ նախանշված նպատակներին» հասնելուց: Իսկ ավանդական զորահանդեսին մեկ ամսից պակաս ժամանակ է մնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում