Saturday, 18 07 2026
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT

Ադրբեջանը կհասնի՞ «Ազատության աջակցության» ակտի 907-րդ ուղղման չեղարկմանը

Բաքվի իշխանական minval politika-ն, վկայակոչելով ամերիկյան National Interest պարբերականի հրապարակումը, տեղեկացրել է, որ «ամերիկյան փորձագիտական շրջանակները հետևողականորեն բարձրացնում են ԱՄՆ Կոնգրեսի կողմից «Ազատության աջակցության» ակտի 907-րդ ուղղումը վերջնականապես չեղյալ ճանաչելու անհրաժեշտության հարցը»:

Այդ ուղղումը, ինչպես հայտնի է, ընդունվել է 1992թ.-ին և Միացյալ Նահանգների կառավարությանը արգելում է ուղղակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ Բաքուն չի վերացնի Հայաստանի շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը: 2001թ.-ին Կոնգրեսը մասնակիորեն բավարարել է Սպիտակ տան միջնորդությունը՝ կապված Աֆղանստան ռազմական նշանակության բեռների փոխադրման լոգիստիկայի փոփոխության հետ, և ԱՄՆ-ը ստացել է Ադրբեջանի օդային և ցամաքային տարածքն օգտագործելու հնարավորություն:

Աֆղանստանում առաքելության ավարտից հետո Բայդենի վարչակազմը վերականգնել է Ադրբեջանի հետ հարաբերությունների սահմանափակումը: Անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնի եռակողմ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով կասեցրել է 907-րդ ուղղման գործողությունը:

Այդ ակտը չեղարկելու «անհրաժեշտության» մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քառասունչորսօրյա պատերազմից հետո խոսել է մի քանի անգամ: Հայտնի չէ,- այդ մասին, համենայն դեպս, տեղեկություն հայտնի չէ,- թե արդյոք նա թեման շոշափե՞լ է փետրվարի տասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ բանակցություններում, բայց ամերիկյան պարբերականի հրապարակումը վկայում է, որ Վաշինգտոնում ադրբեջանական լոբբին այդ ուղղությամբ ծավալուն աշխատանքներ է տանում:

Ավելի վաղ Բաքվի իշխանական մամուլը այդ թեմայով մի քանի հրապարակում է արել և հարցը պայմանավորել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով: Ադրբեջանում, այսպիսով, համոզված են, որ «Ազատության ակտի» հիշյալ ուղղումը չեղյալ ճանաչելու համար «ժամանակ և մեծ ջանքեր են պահանջվում»: National Interest-ի հրապարակման իմաստով՝ ԱՄՆ-ը «պետք է Ադրբեջանը ճանաչի Հարավային Կովկասի առանցքային երկիր, որ կապահովի Ռուսաստանը շրջանցող կոմունիկացիոն և էներգետիկ ծրագրերի իրականացումը»:

Խնդրի վերաբերյալ ԱՄՆ նախագահի կամ վարչակազմի որևէ բարձրաստիճան ներկայացուցչի տեսակետը հայտնի չէ: Իրավական այդ ակտի չեղարկումը ոչ միայն կնպաստի ադրբեջենա-ամերիկյան համագործակցության խորացմանը և բազմազանացմանը, այդ թվում՝ անվտանգային բնագավառում, այլև Ադրբեջանին կազատի Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի պատասխանատվությունից. 907-րդ ուղղումը 1992թ. դրությամբ հստակ սահմանել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիվ պատերազմ է մղում:

Առկա իրողությունների նկատառմամբ, իհարկե, իրավական այդ ձևակերպումը գործնական նշանակություն գրեթե չունի, բայց պատմությունը չի ավարտվում, ինչպես նաև՝ աշխարհի փոխակերպումը: Բացառված չէ, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացումը պայմանավորի նաև «ուղղումը չեղյալ ճանաչելու անհրաժեշտությամբ», բայց այդ դեպքում Բաքուն գործ կունենա արդեն Վաշինգտոնի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում