Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Արվեստի միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի՛ արվեստագետներ և արվեստասեր հանրություն, ապրիլի 15-ին աշխարհը տոնում է Արվեստի միջազգային օրը: Այն առաջին անգամ նշվել է 2012 թվականին, իսկ 2019 թվականից ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տոների օրացույցում: Օրը խորհրդանշական է և կապված է Լեոնարդո դա Վինչիի հետ, որը, իրավամբ, համարվում է ստեղծագործական ինքնարտահայտման, հումանզիմի, արվեստի և գիտության միասնականության խորհրդանիշը: Տոնը միտված է նպաստելու արվեստի և ստեղծարարության զարգացմանը, խրախուսելու մշակութային բազմազանությունը:

Իրապես, արվեստը սահմաններ չունի. այն բոլորիս հետ խոսում է իրեն բնորոշ լեզվով, որը համամարդկային է և կոչված է միավորելու մարդկանց՝ անկախ տարածությունից, ժամանակից, երկրից ու մշակույթից։ Այն ոչ միայն զգացմունքների, այլև յուրաքանչյուր ազգի կամ ժողովրդի ինքնության լավագույն արտահայտությունն է։ Հազարամյակների պատմություն և ավանդույթներ ունեցող հայկական արվեստը մեր ինքնության հիմնասյուներից է: Ամեն նկարի, ստեղծագործության, երաժշտության ու ներկայացման մեջ ապրում են մեր պատմությունը, հավատը, երազանքը, ապագայի մեր տեսլականը։ Արվեստի միջազգային օրը լավագույն հնարավորությունն է՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելու մեր արվեստագետներին և արվեստի գործիչներին՝ նկարիչներին, դերասաններին, երաժիշտներին, գրողներին, քանդակագործներին և բոլոր նրանց, ովքեր իրենց գործով հարստացնում են մեր հոգևոր կյանքը, ապրեցնում և հնչեցնում Հայաստանի մշակութային ձայնը՝ թե՛ մեր երկրում, թե՛ աշխարհում։

Պետության անմիջական աջակցությամբ և հետևողական քաղաքականության շնորհիվ մեր մշակութային կառույցներն արվեստի բոլոր բնագավառներում՝ սկսած գրականությունից մինչև թատրոն, երաժշտությունից մինչև նկարչություն և ցուցահանդեսներ, աշխատում են ամենօրյա հագեցած օրակարգով՝ հանրությանը մշտապես ներկայացնելով արվեստի բարձրակարգ դրսևորումներ: Շարունակաբար ստեղծվում են հնարավորություններ՝ հանրությանը՝ թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին, հնարավորինս մոտեցնելու արվեստի կախարդական աշխարհին՝ հաղորդակից դարձնելով հայ և համաշխարհային գործերին: Նախորդ տարի պետության բաժանորդային ծրագրով մեր թանգարաններ, թատրոններ և համերգասրահներ է այցելել շուրջ 310 հազար դպրոցական, իսկ կրթամշակութային 21 ծրագրերին մասնակցել է ավելի քան 31 հազար երեխա՝ 2024 թվականի նկատմամբ գրանցելով 49 տոկոս աճ: Թերևս պետք է նշել, որ մշակութային ակտիվ կյանքը հնարավոր է դառնում նաև ֆինանսական ակտիվ հոսքերի արդյունքում: Այս առումով ոլորտում կարևոր ձեռքբերում է մշակութի տնտեսականացումը, որով սեփական եկամուտների աճ են գրանցել մշակութային հաստատությունները: Արդյունքի մասին խոսում են թվերը. թատրոնների սեփական եկամուտներն ավելացել են 152 տոկոսով՝ կազմելով 2,9 մլրդ դրամ, համերգային կազմակերպություններինը՝ 153 տոկոսով՝ կազմելով 1,23 մլրդ դրամ, թանգարաններինը՝ 112 տոկոսով՝ կազմելով 1,63 մլրդ դրամ: Սիրելի՛ արվեստասերներ, ապրիլի 15-ին սպասվում են հետաքրքիր մշակութային նախագծեր: Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ դառնալու գեղեցիկ միջոցառումների մասնակիցը: Շնորհավո՛ր Արվեստի միջազգային օր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում