Հոկտեմբերի 11-ի ժամը 12:00-ի դրությամբ՝ Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի գոտում հայտնաբերվել է 3 դի` անհետ կորածների ցուցակում նշվող, 1973 թ. ծնված Արմեն և 1964 թ. ծնված Մեխակ Սորսումատյան եղբայրները և Լճկաձորի բնակիչ, 1939 թ. ծնված Նորիկ Միրզոյանը:
Այս պահին անհայտ կորածների ցուցակում նշվում է 2 անուն` Արթուր Գուրգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի),Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի): Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: