Եվրամիության արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի դեմ հնարավոր միջոցներ կիրառելու հարցը այն դեպքում, եթե Յուլյա Տիմոշենկոյի դեմ կայացվի չարդարացված դաժան դատավճիռ: Գերմանիայի ԱԳ նախարար Գիդե Վեստերվելլեն այսօր կայացվելիք դատավճիռը համարել է Կիևի համար առաջին փորձությունը:
«Եթե Կիևը չանցնի այդ փորձությունը, ապա դա բացասաբար կանդրադառնա Եվրամիության և Ուկրաինայի հարաբերությունների վրա: Եվրոպան հանդես է գալիս քաղաքական ենթատեքստով դատական գործընթացների դեմ»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը:
Ինչպես հաղրոդւոմ է Deutsche Welle-ն, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը նշել է, որ Ուկրաինայի և ԵՄ հարաբերությունների վրա կազդի ցանկացած որոշում: «Նախարարները խոր անհանգստություն են հայտնել Յուլյա Տիմոշենկոյի սպասվող դատավճռի կապակցությամբ: Մենք այս հարցում լավատեսորեն չենք տրամադրված»,- ասել է նա:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը իր հերթին հարցականի տակ է դրել Կիևի «եվրոպական հեռանկարները»:
Հիշեցնենք Յուլյա Տիմոշենկոն մեղադրվում է 2009 թ. Ռուսաստանի հետ գազի պայմանագրի ստորագրման ժամանակ ծառայողական դիրքի չարաշահման մեջ:
Ժամեր անց Կիևի դատարանը կկայացնի նրա դատավճիռը: