Ավելի քան 370 ամերիկացի զինծառայող է տուժել Իրանի դեմ փետրվարի 28-ից սկսված ռազմական գործողությունների ընթացքում: Ինչպես հաղորդում է CBS հեռուստաընկերությունը, այս մասին հայտնել է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչը։
Հեռուստաալիքի զրուցակցի տվյալներով՝ շուրջ 330 մարդ արդեն վերադարձել է ծառայողական պարտականությունների կատարմանը, հինգը՝ ծանր վիրավորում ունեն։
CBS-ը նաև հաղորդել է, որ անցած գիշեր Քուվեյթի Ալի ալ Սալեմ ավիաբազային հասցված իրանական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վնասվածքներ են ստացել 15 ամերիկացի զինծառայողներ։







































