Այսօր՝ ժ. 09:30-ի սահմաններում, Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտում փրկարարները հողազանգվածից դուրս են բերել դի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին՝ ժ. 19:03-ին, M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է: