ԱՄՆ դատարանը ժամանակավորապես դադարեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի կառուցման նախագիծը՝ նշելով, որ նախագծի մեկնարկից առաջ պատշաճ ընթացակարգեր չեն պահպանվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Պատմական հուշարձանների պահպանման ազգային հիմնադրամը դատի է տվել Սպիտակ տանը։
«Մինչև Կոնգրեսն օրենքով չհաստատի այս նախագիծը, շինարարությունը պետք է դադարեցվի», – ասել է դատավոր Ռիչարդ Լեոնը։










































