«Ալ-Կաիդա» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչները հաստատել են սեպտեմբերի 30-ին Եմենի հարավում ԱՄՆ ավիացիայի հասցրած հարվածի հետևանքով՝ Բեն Լադենի «փոխանորդ» Անվար Ալ -Ավլակիի մահվան մասին լուրը: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Ըստ ԱՄՆ դաշնային հետախուզության բյուրոյի տվյալների` Ալ-Ավլակին կապ ուներ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ:
Եմենի իշխանությունները հաստատում են, որ Ալ-Ավլակին հանդիպումներ է ունեցել Նիգերիայի քաղաքացի Օմար Ֆարուկ Աբդուլմութալիբի հետ, ով փորձել էր 2009 թվականի դեկտեմբերի 25-ին ահաբեկչություն իրականացնել Դեյտրոյդի օդանավակայանի ինքնաթիռի սրահում:
Բացի այդ, Ալ-Ավլակին կապեր ուներ մայոր Մալիք Հասանի հետ, որը 2009 թվականին Տեխասի ռազմական բազայում կրակել էր 13 մարդու վրա:








































