Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մարտի 24-ին ժամը 11:25-ին Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ապօրինի կառույցների ապամոնտաժման ընթացքում քաղաքացիներից մեկը գազային ատրճանակով սպառնացել է աշխատանքներ կատարող անձանց։
Ոստիկանությունից հայտնում են, որ տեղում հասարակական կարգի պահպանություն իրականացնող Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են նշված անձին և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։







































