Ֆիլմի ռեժիսորը Աշոտ Գևորգյանն է, գլխավոր դերերում հանդես են գալիս Հովհաննես Բաբախանյանը, Կարեն Ջանիբեկյանը, Լուիզա Ղամբարյանը, Անժելա Սարգսյանը: Ֆիլմի գլխավոր պրոդյուսերներն են Գևորգ Նահապետյանը, Էդուարդ Հովակիմյանը, Արտակ Մուսայելյանը:
Վերջինիս խոսքով`լավատեսության ավելի ցայտուն օրինակ գուցե անհնար է գտնել ողջ համաշխարհային գրականության մեջ, բայց և այն է իրական լավատեսությունը, որ պահպանվում է ծանր կենցաղային պայմաններում, չգնահատված գործունեության, դավաճան ընկերների ու ընդհանրապես` հանրության նեխած աշխարհայացքի ու նյութապաշտության պահանջներով շրջապատված։
«Գուցե խելագարներ են նրանք, ովքեր աչքի առաջ ունենալով վերը ասվածը, միևնույն է, չեն կորցնում երազելու ընդունակությունը, որ արտահայտվում է թռիչքի ձգտման մեջ։ Եվ դա էլ ոչ թե անկոտրում կամքից է, այլ մարդու կերտվածքից… ինքն այդպիսին է, կուզես կախիր։ Եվ հենց նրա թռիչքի ձգտող աչքերի առաջ է անառակը՝ անառակ, ընկերը` դավաճան, խմբագիրը` տգետ:
Գուցե միայն նա է, ով հասկանում է ոտանավորի ու բանաստեղծության տարբերությունը»,- նշոեց վերջինս:








































