Այսօր` ժ. 10:28-ին, Տավուշի մարզի սողանքային գոտում շուրջ 20 մետր բարձրությամբ հողաշերտի տակից փրկարարները դուրս էին բերել Սորսումատյան եղբայրների «Մերսեդես C 220» մակնիշի 27 ՕՍ 939 պետհամարանիշով սև մարդատար ավտոմեքենան, որտեղ հայտնաբերվել էին անհետ կորածների ցուցակում նշվող երկու զոհված եղբայրների՝ 1973 թ. ծնված Արմեն և 1964 թ. ծնված Մեխակ Սորսումատյանների դիերը:
Մեքենան ամբողջությամբ մնացել էր հողի տակ և ծայրահեղ վնասված վիճակում էր:









































