Ռուսաստանի Մեծ Նովգորոդ քաղաքում ներկարարները ներկել են մայթի մոտ կայանած մուգ BMW մեքենան: Բլոգեր Ալեքսանդր Կիրիլովի կողմից արված լուսանկարներում երևում է, որ մեքենայի առջևի մասը դարձել է յասամանագույն:
Թե ինչ պատճառով են ներկարարները որոշել այդպիսի քայլի գնալ՝ չի հաղորդվում: Ենթադրվում է, որ նրանք պարզապես փորձել են վրեժ լուծել վարորդից այն բանի համար, որ նրա մեքենան սխալ է կայանած և խանգարում է անցորդներին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, դեպքը տեղի է ունեցել կիրակի, սակայն գիշերն արդեն ներկված մեքենան անհետացել էր: Ընդ որում՝ մինչ յասամանագույն մեքենան կանգնած էր փողոցում, դրան իրավապահ մարմնի ոչ մի աշխաակից չի մոտեցել: Բացի այդ, մինչ այժմ ոչ ոք բողոք չի ներկայացրել ոստիկանություն:









































