Thursday, 04 06 2026
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է
20:50
Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին
Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների
Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը
20:30
ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ
ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ
Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:10
Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի
20:09
Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Հայաստանը հայ-թուրքական արձանագրություների ստորագրումից հետո միայն կորցնողի դերում հայտնվեց. «Ժառանգություն»

Հայ-թուրքական արձանագրությունները երկու երկրների հարաբերություններում էական որևէ առաջընթաց չգրանցեցին, ավելին՝ Հայաստանը դրանց ստորագրումից հետո միայն կորցնողի դերում հայտնվեց: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

«Այս պահի դրությամբ՝ Հայաստանը ոչինչ չի շահել, միայն կորցրել է և կորցրել է ամենագլխավորը` Սփյուռքի վստահությունը: Ճիշտ է, իշխանությունները, բայց ոչ` պետությունը, միջազգային հանրության աչքում կառուցողական գործընկերոջ համբավ ձեռք բերեցին, սակայն հայ-թուրքական սահմանները ինչպես որ փակ էին, այդպես էլ փակ մնացին: Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք»,- եզրակացրեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ հայ-թուրքական գործընթացի պատճառով վերջին երկու տարիներին տուժել է նաև Ցեղասպանության ճանաչման հարցը: «Օրինակ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ուղերձներում չարտասանեց «ցեղասպանություն» բառը` իր այդ արարքը պատճառաբանելով սկսված հայ-թուրքական գործընթացով: Երկկողմ արձանագրությունների բացասական ասպեկտներից մեկն էլ ղարաբաղյան հակամարտության հարցում Թուրքիայի` հօգուտ Ադրբեջանի դիրքորոշման բարձրաձայնումն էր: Թուրքիան հասկանում է, որ Լեռնային Ղարաբաղն իր դոկտրինի համար ամենավտանգավոր կետերից է, և չի ցանկանում առանց դրա լուծման բացել Հայաստանի հետ սահմանները»,- նկատեց «Ժառանգության» ներկայացուցիչը:

Ամփոփելով` Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր իրադարձությունների նման ընթացքի ինչ-որ պահի արձանագրություններից հետ կանչել Հայաստանի ստորագրությունները: «Այդպիսի առիթներ մինչ այժմ եղել են, սակայն ստորագրություններն այդպես էլ հետ չեն կանչվել»,- փաստեց նա:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել էին 2009 թ. հոկտեմբերին Ցյուրիխում: Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով ավելի ուշ դրանց վավերականացման գործընթացը կասեցվել էր: Անկարան 2011 թ. օգոստոսին Թուրքիայի խորհրդարանի օրակարգից հանել էր հայ-թուրքական արձանագրությունները, սակայն շաբաթներ առաջ կրկին վերադարձրել էր իր օրենսդիր մարմին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում