Ինչպես գրում է The New York Times-ը, Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը, իմանալով իր մոտալուտ վախճանի մասին, վերջին օրերն անցկացրել է դստեր և կնոջ հետ և չի զբաղվել գործնական աշխատանքներով: Սակայն, ըստ որոշ աղբյուրների, նա թողել է առաջիկա տարիներին ընկերության զարգացման ծրագիրը, այդ թվում` նոր սարքերի արտադրության համար, ինչը, հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նրա պայծառատեսությունը, լրացուցիչ խթան կլինի ընկերության զարգացման համար:
Կոնկրետ ինչ է պատգամել Ջոբսն իր աշխատակիցներին՝ չի նշվում: Նշվում է նաև, որ մահից որոշ ժամանակ առաջ Ջոբսը խնդրել է մահվան ժամանակ չփորձել իրեն վերակենդանացնել և չտալ ցավազրկող դեղեր, քանի որ դա հակասում էր իր կրոնին` բուդդայականությանը:









































