Այսօր Ռուսաստանի նախագահի օգնական Արկադի Դվորկովիչն ասել է, որ Դմիտրի Մեդվեդևը դեռ մի քանի ամիս նախագահելու է և այդ ժամանակահատվածում շատ բաներ կարող է անել: Պատասխանելով լրագորղների այն հարցին, թե արդյոք ինքը պատրաստվո՞ւմ է պաշտոնավարել Մեդվեդևի կողմից ձևավորվելիք կառավարությունում, Դվորկովիչը դրա մասին խոսելը վաղաժամ է հայտարարել: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
«Այսօր 2011 թ. հոկտեմբերի 10-ն է, մինչև նոր նախագահի երդմնակալության արարողությունը նախագահը դեռ 7 ամիս պաշտոնավարելու է, այդ ժամանակահատվածում դեռ շատ ու շատ բաներ կարելի է անել: Եվ մենք առավելագույնը կանենք այն ոլորտներում, որոնց մասին հայտարարել ենք նախորդ երեք տարիների ընթացքում` սոցիալական քաղաքականություն, ներդրումային կլիմայի փոփոխություն, արդիականացում, ֆինանսական կենտրոնի ստեղծում, առողջապահության զարգացում», ասել է Դվորկովիչը:









































