Saturday, 06 06 2026
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից

Լուրջ քննարկումներ ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման շուրջ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Խորվաթիայում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ունեցած ելույթները.

«Խոսելով հակամարտության «հիմնարար սկզբունքների» մասին՝ համանախագահները որևէ նոր բան չասացին։ Նրանք բացահայտեցին քննարկվող հիմնարար սկզբունքները։ Մենք շարունակելու ենք աշխատել այդ սկզբունքների շուրջ։

Դրանցից միայն 5-րդ սկզբունքում է խոսք գնում հարկադիր վերաբնակների վերադարձի մասին, սակայն այստեղ խոսքը Լեռնային Ղարաբաղի և ոչ թե նրան հարակից շրջանների մասին։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման համար առաջին հերթին ադրբեջանցիները պետք է վերադառնան այնտեղ։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող բանակցությունների «հիմնական քննարկման առարկան» ոչ թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումն է, այլ ադրբեջանական հողերի «օկուպացիայի» և հարկադիր վերաբնակների վերադարձի խնդիրները։ «Բոլորը» հասկանում են սա, այդ թվում՝ նաև «հայերը»։ Դրա համար էլ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը «պետք է» հստակեցվի ամենավերջում։

Բոլորը հասկանում են, որ հակամարտության գոտում պետք է տեղակայվի խաղաղապահ կոնտինգենտ։ Ոչ՛ հայերը, ո՛չ էլ մենք չենք վստահում միմյանց։ Դրա համար էլ լուրջ քննարկումներ են ծավալվել հակամարտության գոտում խաղաղապահ կոնտինգենտ տեղակայելու շուրջ։

Բանակցությունների ժամանակ որոշ դեպքերում առաջընթաց է գրանցվել։ Այդ գործընթացը չպետք է կորստյան մատնել։ Սակայն մի շարք հիմնական սկզբունքների շուրջ բարդություններ կան։ Դրանց շուրջ դեռևս փոխզիջում ձեռք բերված չէ։ Փոխզիջման գնալու համար պետք է գտնել նոր բանաձև և աշխատել դրա վրա։ Ադրբեջանի դիրքորոշումն ակնհայտ և միանշանակ է։ Որքան շուտ ձեռք բերվի խաղաղություն, այնքան ավելի լավ»։

Մամեդյարովը հավելել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցի ընթացքում ընդգծվեց ստատուս-քվոյի անընդունելիությունը և համանախագահների աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն նշել էր, որ հակամարտության կարգավորումը հիմնված է 3 սկզբունքի վրա. ուժի չկիրառում, պետության տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք։

Բացի այդ, նա հայտարարել էր, որ ներկայումս աշխատանքներ են տարվում հակամարտության կարգավորման հետևյալ 6 տարրերի ուղղությամբ.

ա) Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների ազատում,
բ) Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրում,
գ) Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անմիջական կապի (միջանցքի) ապահովում,
դ) Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հստակեցում,
ե) իրենց տները փախստականների վերադարձի ապահովում,
զ) տարածաշրջանում միջազգային անվտանգության և խաղաղապահ գործողությունների անցկացման ապահովում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում