Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ Իրանը «մեծ վնաս» կկրի, եթե շարունակի հարձակվել արաբական պետությունների վրա։ Այդ մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Իրանը շարունակում է իր ագրեսիան՝ հիմնվելով որևէ փաստական հիմքից զուրկ անհեթեթ պատրվակների վրա», – հայտարարել է թագավորության ԱԳ նախարարությունը։
Էր Ռիադում նշել են, որ իրանական կողմը չի իրականացրել նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունն այն մասին, որ Թեհրանը դադարեցրել է հարձակումները Պարսից ծոցի արաբական պետությունների վրա։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ իրանական գրոհները նշանակում են «հետագա սրացում, որը լուրջ ազդեցություն կունենա հարաբերությունների վրա ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում»։









































