ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ավելի լավն է, քան Բրազիլիայի հավաքականի լեգենդար նախկին հարձակվող Պելեն, որը մի ժամանակ խաղացել է «Նյու Յորք Կոսմոսում»։
Թրամփն այս մեկնաբանություններն արել է Սպիտակ տանը «Ինտեր Մայամիի» հետ հանդիպման ժամանակ, որը նվիրված էր ակումբի MLS գավաթի հաղթանակին։






































